Իտալիան գազի պահանջարկի ավելի քան 13 %-ը կփակի Ադրբեջանից մատակարարումների միջոցով
Ադրբեջանական գազի մատակարարումները Իտալիա 2022 թվականին կգերազանցի 9,5 միլիարդ խորանարդ մետրը, ինչը նշանակում է ապահովել երկրի գազի կարիքների ավելի քան 13%-ը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է TAP AG խողովակաշարային ընկերության գործադիր տնօրեն Լուկա Սքիպատին։
Նա հավելել է, որ TAP-ի միջոցով առևտրային գործունեության մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է տեղափոխվել ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից ավելի քան 13,5 միլիարդը՝ Իտալիա։
Նրա խոսքով՝ TAP-ն ապագայում ածխաջրածնի փոխադրման ներուժ ունի, և խողովակաշարի թողունակության ընդլայնումը կարող է օգնել հասնել Իտալիայի և ամբողջ Եվրոպայի կլիմայական հավակնություններին։
Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի սպառողներին TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ 2021 թվականին Ադրբեջանից TAP գազատարով մատակարարումների ծավալը կազմել է 8,2 միլիարդ խորանարդ մետր, որից 6,8 միլիարդը՝ Իտալիա։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիության առնվազն 10 երկիր դեմ է ՌԴ-ից ներմուծվող գազի գնի «վերին շեմի» սահմանելուն
- Գազի գինը քաղաքական արժեք ունի. Արմեն Մանվելյան
- Սպիտակ տուն. ԱՄՆ-ը շարունակում է ուղիներ փնտրել Եվրոպա գազի մատակարարումն ավելացնելու համար
- Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին