Լեհաստանը հոկտեմբերին կստանա Թուրքիայից գնված առաջին «Բայրաքթար»-ները
Լեհաստանը հոկտեմբերին կստանա Թուրքիայից գնված առաջին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Այս մասին ուրբաթ օրը VNeT ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Վոյչեխ Սկուրկևիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արդեն հոկտեմբերին «Բայրաքթար» ԱԹՍ-ները կլինեն լեհական բանակում»,- ասել է նա։
Բացի այդ, ըստ Սկուրկևիչի, «արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում լեհական բանակը կհամալրվի «Patriot« հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերով։
Պատասխանելով տանկերի մատակարարման մասին հարցին, այդ թվում՝ ամերիկյան «Abrams» և հարավկորեական «K2 Black Panthers»-ի, պաշտպանության փոխնախարարը հիշեցրել է, որ, համաձայն լեհական և կորեական կողմերի պայմանավորվածությունների, առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2022 թվականի վերջին։
«Այսպիսով, տարեվերջին կորեական այս տեխնիկան, անկասկած, կմատակարարվի լեհական բանակին»,- ասել է նա։
Լեհաստանն անցյալ մայիսին Թուրքիայից պատվիրել էր 24 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։
Նշենք, որ Թուրքիան վերջին տարիներին սկսել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման համար։ «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB-2» անօդաչու սարքերը շահագործում են արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու սարքերը օգտագործվել են Արցախում, Սիրիայում և Լիբիայում մարտական գործողություններում։
Հիշեցնենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է թուրք պաշտոնյան
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
- Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
- Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների,իսկ վերջինները ՝ լուռ հետևում էին դրան․ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան