«Գաֆեսճեան արվեստի կենտրոն» հիմնադրամը Երևան համայնքին է նվիրաբերել Կասկադի չկառուցապատված հատվածները
«Վերջին ժամանակներում բանակցություններ ունենալով «Գաֆեսճեան արվեստի կենտրոն» հիմնադրամի հետ, եկել ենք համաձայնության, որ Կասկադի չավարտված փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքը նվիրաբերել էր հիմնադրամին, հետ է վերադարձվում»,-ավագանու այսօրվա նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ այն հնարավորություն կտա մասնավոր ներդրողների աջակցությամբ ավարտել փոսորակի շինարարարկան աշխատանքները՝ համահունչ կասկադ համալիրի տրամաբանությանը:
«Մտադրություն կա, որ Մաշտոց պողոտայի շատ անհարմար վայրում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքն այդտեղ կառուցենք, կունանենաք նաև անֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել մշակութային կյանքը Երևանում և կարծում եմ թանգարանի արժանի տարածք կունենանք»,-հայտարարեց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ կան բազմաթիվ արվեստի գործեր և նկարներ, որնք տարածքի սղության պատճառով հնարավոր չի լինում ցուցադրել:
Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և բանակցություններին մասնակցածներին տարածքը Երևան համայնքին նվիրաբերելու որոշման համար:
Քաղաքապետը նաև պարզաբանեց, որ «Գաֆեսճեան արվեստի կենտրոն» հիմնադրամը Կասկադին հարող աջակողմյան 8 հա տարածքը և ձաղակողմյան 50 մետր լայնությամբ հատվածը նույնպես նվիաբերվում է Երևանին, որոնք նույնպես կբարեկարգվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել են Կասկադում ՌԴ քաղաքացիներին կողոպտած երիտասարդները
- Շախմատի միջազգային օրը Կասկադում՝ բոլորի համար
- Կասկադում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին