Պաշտպանության ոլորտում ՌԴ բյուջեի ծախսերը 2023 թվականին կկազմեն գրեթե 5 տրիլիոն ռուբլի
Ռուսաստանի 2023 թվականի պաշտպանական ծախսերը դաշնային բյուջեում նախատեսված են 4,981 տրիլիոն ռուբլու մակարդակում։ 2022 թվականի համեմատ ծախսերի աճը կկազմի 302,9 միլիարդ ռուբլի: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «2023 թվականի բյուջեի, հարկային և մաքսային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2024 և 2025 թվականների պլանավորման ժամանակաշրջանը» զեկույցին։
2021 թվականին պաշտպանության ոլորտում դաշնային բյուջեի ծախսերը կազմել են 3,573 տրիլիոն ռուբլի, 2022 թվականին՝ 4,678 տրիլիոն ռուբլի: Սակայն 2024 և 2025 թվականներին նմանատիպ ցուցանիշներն ավելի ցածր կլինեն, քան ներկայիս չափերը՝ համապատասխանաբար 4,648 տրլն և 4,206 տրլն ռուբլի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում Ռուսաստանի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
- ՌԴ բանկերի վնասները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 200 միլիարդ ռուբլին
- ՌԴ բյուջեի դեֆիցիտը 423,7 միլիարդ ռուբլի է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա