Պետդումայի չորս պատգամավոր խնդրել են իրենց ռազմաճակատ ուղարկել
«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը հայտնել է, որ դիմումներ է ստացել Պետդումայի չորս պատգամավորից՝ ՌԴ ԶՈւ-ի կազմում հատուկ գործողության գոտի ուղարկելու խնդրանքով։
Դիմումները կքննարկվեն պաշտպանության նախարարության կողմից։
«Վզգլյադ»-ի փոխանցմամբ, նա նշել է, որ դրանք են Պետդումայի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Խուբեզովը, պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սաբլինը, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովը և տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Սոկոլը։
Տուրչակը նաև նշել է, որ Դմիտրի Խուբեզովը, Դմիտրի Սաբլինը և Վիտալի Միլոնովը առաջին իսկ օրերից իրենց հետ միասին աշխատում են Դոնբասում՝ փրկելով խաղաղ բնակիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա