Փոխանակ հայ հանրությունը թափանցիկություն պահանջի այսօրվա իշխանություններից, չգիտես ինչու այն ակնկալում է նախկին նախագահների հանդիպումից․ Սենոր Հասրաթյան
ԱՀ ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Բնական է, որ ծանրագույն վիճակում հայտնված երկրի քաղաքացին այսօր ուզում է իմանալ բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ինչպես հասանելի, այնպես էլ ոչ հասանելի հարթակներում: Բնական է, քանի որ 2018-ի իշխանազավթումից հետո նրան հավատացրել էին, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու, կուլիսներում որևէ որոշում չեն կայացնի, բոլոր պետական ու համազգային կարևորության հարցերը կդրվեն հրապարակային քննարկման և ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո միայն դրանք կյանքի կկոչվեն...
Կարճ ասած, պարտավորվում էին ամեն ինչ անել Հին Աթենքի կամ, ասենք, Նովգորոդյան վեչեի օրինակով... Եվ խոստումներից կուրացած հանրությունը «հեղափոխություն» կատարեց՝ հավատալով, որ վերջապես իշխանության տերն ինքն է... Ավաղ, իրականության մեջ դա ոչ միայն այդպես չեղավ, այլև արդեն չորս տարուց ավելի է, ինչ նույն այդ ժողովրդից թաքուն, բայց նրա ծանրակշիռ մասի լուռ համաձայնությամբ, ապիկարների իշխանությունը երկիր է քանդում...
Այս ամենից հետո զավեշտը կայանում է նրանում, որ փոխանակ հայ հանրությունը թափանցիկություն պահանջի այսօրվա իշխանություններից, չգիտես ինչու այն ակնկալում է նախկին նախագահների երեկ կայացած հանդիպումից...
Նրանցից, ովքեր երբևէ հրապարակային թափանցիկություն չեն խոստացել, բայց (թերություններով հանդերձ) Երկիր են կառուցել...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան