ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց ի վեր ռուսաստանցիների կողմից Վրաստանում բնակարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կեցության իրավունք ստանալու պահանջարկն աճել է 8 անգամ: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Forbes-ը։
Forbes.ru-ն, հղում կատարելով ՌԴ մաքսային ծառայությանը, գրել է, որ, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1 511 ավտոմեքենա։
Տվյալների համաձայն, ՌԴ-ում աճել է նաև ավիատոմսերի հանդեպ պահանջարկը. ամենից հաճախ ՌԴ քաղաքացիները թռիչքներ են փնտրում դեպի առանց վիզայի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը և Տաջիկստանը:
Ավիատոմսերից բացի աճել է նաև արտերկրում հյուրանոցներ վարձակալելու պահանջարկը։ Ostrovok.ru առցանց ամրագրման ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին՝ մոբիլիզացիայի մեկնարկի օրը, ԱՊՀ երկրներում հյուրանոցների որոնումների թիվը սեպտեմբերի 19-ի համեմատ աճել է հինգ անգամ, իսկ ամրագրումների թիվը կրկնապատկվել է։ Սսեպտեմբերի 19-ի համեմատ ռուսները 8 անգամ ավելի հաճախ են բնակարան փնտրել Վրաստանում, Ղրղզստանում և Ղազախստանում, իսկ Հայաստանում՝ 14 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ախալքալաքցիները լքում են Ռուսաստանը
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան