Վրացական սահմանի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակվել է
Ռուսաստանի Վլադիկավկազի շրջանում երկիրը լքել ցանկացողների մեծ թվի պատճառով սահմանափակվել է տեղաշարժը վրացական սահմանի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն՝ հղում անելով Кавказ.Реалии հրատարակության Telegram ալիքներին:
Սահմանափակումներ են մտցվել սեպտեմբերի 23-ի գիշերվանից, իսկ ժամը 03:30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքում՝ Մոսկովսկի և Կոստա պողոտաների խաչմերուկում, երթևեկությունը դադարեցվել է ճանապարհային ոստիկանության բաժանմունքի մոտ:
Հյուսիսային Օսիայի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն չեն անում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Кавказский узел հրտարակությունը, հիմնվելով սահմանապահ ծառայության ներկայացուցչի վրա, հայտնում է, որ երկու երկրների սահմանին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան