Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանամերձ շրջաններ
Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածով երթևեկելը ևս վտանգավոր է , քանի որ այն երբեմն ենթարկվում է ադրբեջանական կրակոցների:
«Այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճանապարհորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին»,- հայտնում են դեսպանատնից:
Դեսպանատան էջում հրապարակված է նաև այս քարտեզը՝ կարմիր գույնով ընդգծելով վտանգավոր գոտիները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան