Իրանում սկսվել են հրահրված անկարգությունների դեմ բողոքի բազմամիլիոնանոց երթերը
«Մահ ԱՄՆ-ին», «Մահ Անգլիային», «Ամերիկացի վարձկանները կրոնական պատերազմ են սանձազերծում», «Խամենեի՛, հրամայի սկսել ջիհադ» կարգախոսներով զանգվածային ցույցեր են սկսվել ուրբաթ օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, բազմաթիվ մարդիկ բողոքի երթի են դուրս եկել ընդդեմ անկարգությունների՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով հակահասարակական ակցիաների նախաձեռնողների և հենց անկարգությունների մասնակիցների գործողությունների հետ։ Խնդրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Press TV-ի փոխանցմամբ՝ ամբողջ Իրանում բողոքի երթեր են տեղի ունենում, որոնց մասնակցում են միլիոնավոր մարդիկ։ Նրանք դատապարտում են Ղուրանի պղծումը, մզկիթների այրումը և հիջաբով կանանց վրա հարձակումները։
Շուրջ մեկ շաբաթ Իրանում անկարգություններ են սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Սեպտեմբերի 16-ին նրան բերման է ենթարկել «բարքերի ոստիկանության»՝ ստորաբաժանում, որը հետևում է իսլամական հագուստի կրման կանոններին: Ավելի ուշ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է հիվանդանոցում: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ամինին կորցրել գիտակցությունը ոստիկանների հարցաքննության ժամանակ։ Տեսագրություն կա աղջկա խոսքերով, որ իրեն ոչ ոք ձեռք չի տվել, աակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
Թեհրանի նահանգապետ Մոհսեն Մանսուրին մի շարք օտարերկրյա դեսպանությունների մեղադրել է «անկարգություններին մասնակցելու մեջ»։ Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նա հայտնել է իրանական իշխանությունների կողմից երեք նահանգների քաղաքացիների ձերբակալության մասին, սակայն նրանց անունները չի նշել։ Դրանց մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա, կանանցից պոկել գլխաշորերը, հրկիզել և ավերել հասարակական և մասնավոր շենքերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում անկարգություններ հրահրում են ահաբեկչական խմբավորումների գործակալները. Իրանական ԶԼՄ-ներ
- Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան