Ցուցադրությունը՝ նվիրված հայ Առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին
«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ին, ժամը 17։00-ին Մայր թատրոնում կբացի «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն - 100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ Առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին։
Կցուցադրվեն թատրոնի անվանի դերասանների՝ Վահրամ Փափազյանի, Արուս Ոսկանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Հովհաննես Աբելյանի և այլոց անձնական իրերը, բեմական զարդերը և զենքերը, արխիվային լուսանկարներ և այլ նմուշներ, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։
Մուտքն ազատ է։