Թոմաս դե Վաալ. Հայաստանի ու Ադրբեջանի գլխին ավելի շատ սև ամպեր են կուտակվում
Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը հիմնադրամի էջում հրապարակած վերջին հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները տեղի էին ունեում ոչ թե Արցախում, որտեղ այժմ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ռուս զինծառայողները, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Արևելյան Եվրոպայի ու Կովկասի տարածաշրջանի հարցերով մասնագիտացված հետազոտողը նկատում է, որ կռիվը սկսվեց ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի առաջանորդների հանդիպումից երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց էր գրանցվել, կարևորելով այն հանգամանքը, որ հարձակումը հաջորդեց Խարկով նահանգում «Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական նվաստացմանը».
«Որոշ լրատվամիջոցներ մոլորեցնում են՝ մարտերը ներկայացնելով որպես սահմանային բախումներ ու հղում անելով Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքին, որն ավելի քան երեսուն տարի հակամարտության օջախ է։
Բայց ոչ մի կռիվ Ղարաբաղում, որտեղ հիմա տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները կամ Ադրբեջանի տարածք է, չկա։ Այդ ամենը եղել է Հայաստանի տարածքի ներսում։ Ադրբեջանն ասել է՝ Հայաստանի կողմից «սադրանքներ» են եղել, մեղադրանք, որը ստուգել հնարավոր չէ։ Ականատեսները նկարագրում են ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծություններ, այդ թվում Սոթք գյուղում և առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Արժանահավատ տեղեկություններ կան զոհված երկու հայ կին զինծառայողների նկատմամբ վայրագությունների և սարսափելի պղծումների մասին։
2020 թվականի պատերազմում ճնշող հաղթանակ տանելուց ի վեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի դեմ օգտագործել է այն, ինչ բարձրաստիճան մի ադրբեջանցին ինձ նկարագրեց որպես «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն, որն իրենից ներկայացնում է բանակցությունների և ուժի միախառնում:
2020-ին հասնելով իր նպատակներից շատերին, բայց ոչ բոլորին, Ալիևը նոր նպատկներ ունի։ Առաջինը Հայաստանին «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պարտադրելն է, որով Հայաստանը հրաժարվում է հայաշատ Ղարաբաղի շրջանի նկատմամբ պահանջներից։ Երկրորդը Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիան է, որը հարմար է Ադրբեջանին։ Երրորդը երկաթուղին է, որը Հայաստանի տարածքով կապում է Նախիջևանի էքսկլավին, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք՝ նվազագույն ստուգումներով և հսկողությամբ։
Բռնության այս վերջին փուլը 2020 թվականից ի վեր ամենադաժանն ու վտանգավորն է: Այն կարծես ուղղված է որքան Հայաստանի, նույնքան էլ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում»։
Թոմաս դե Վաալը նկատում է, սակայն այս պահին Ռուսաստանը Ուկրաիանայի պատերազմում թիկունքով է, ու Ադրբեջանն էլ շտապում է ցույս տալ, որ Ռուսաստանն օգնություն տրամադրելիս դանդաղում է, ՀԱՊԿ-ն էլ թղթե վագր է, ինչի մասին վկայում է նաև Տաջիկստանի ու Ղրղզստանի բախումները։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա հիմնադրամի փորձագետը միջնորդներին մեղադրում է մեղմ արձագանքների համար, միաժամանակ հիշեցնում, կողմերի առևտրի մասին, Ռուսաստանը դեռ ազդեցիկ միջնորդ է, հաղորդվում է, որ Մոսկվան նաև հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մի բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:
ԱՄՆ-ն, որ լիովին աջակցում է ԵՄ աջակցությանը, նույնպես հայերի մոտ հույսեր առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելով։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի համերաշխության կայծակնային այցը խառը ուղերձներ է պարունակում, ԵՄ-ն էլ ինքնին երկիմաստ է թվում։ Վերջինի առումով հոդվածագիրը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան, որ հուլիսին գազ գնելու նպատակով Բաքվում էր, Ադրբեջանին որակել է «վստահելի գործընկեր», իր խոսքում որևէ հիշատակում չի արել հակամարտության կամ խաղաղության մասին։ Սա Ադրբեջանում PR մեծ հաղթանակ են գնահատել։
Թոմաս դե Վաալը նկատում է, որ վերջի մարտերը խարխլել են Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Դրանք տարակարծություններ են առաջացրել Ադրբեջանում նույնիսկ նրանց մոտ, որոնք աջակցում էին 2020-ի պատերազմին։ Խաղաղությանը կողմ արտահայտված մի ակտիվիստ երեք օր է բանտում։ Անկախ մի փորձագետ էլ Ալիևին բնութագրել է որպես «մաքսիմալիստ», «իրրեդենթիստ»՝ մեղադրելով նրան Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը վատնելու համար։
Քանի որ Հայաստանում ու Ադրբեջանում այս օրերին հուղարկավորություններ են՝ կլինեն նոր ջանքեր առաջնորդներին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
Թոմաս դե Վաալը համարում է, որ հիմա ամենակենսունակը Շառլ Միշելի նախաձեռնած գործընթացն է, բայց այն ավելի մեծ աջակցության կարիք ունի Եվրահանձնոժողովից, ԵՄ անդամներից, ԱՄՆ-ից։
«Եթե այն ձախողի կամ դադարի, ապա երկու տխուր այլընտրանք կա. Միջնորդությունը կրկին զիջվում է Մոսկվային կամ որ ավելի վատ է, երկու կողմերը պատրաստվում են հաջորդ պատերազմին»,-հոդվածն ամփոփում է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա մեկ վիրավոր. ՊՆ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է սահմանային դեէսկալացիայի միջոցառումները
- Զատուլին. Ես եկա, իսկ Նենսի Փելոսին մնաց
- Նիկոլ Փաշինյան. Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
- Փելոսի. Մենք այստեղ ենք, լսելու թե ինչ ակնկալիքներ կան մեզանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան