Ֆրանսիայի Օ Դը ՍեՆի փաստաբանների միության խորհուրդը խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան
Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության խորհուրդը սեպտեմբերի 21-ին գումարած նիստում, նախագահությամբ միության նախագահ Միշել Գիշաղի, իր աջակցությունն է հայտնել Հայ ժողովրդին, որը նորից բախվել է պատերազմի սարսափելի արհավիրքին և խստորեն դատապարտել է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում զոհվել են ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձինք:
Հայաստանի փաստաբանների պալատից հայտնում են, որ Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միությունը միաժամանակ իր աջակցությունն է հայտնել իր լավ բարեկամ ՀՀ փաստաբանների պալատին և հավաստիացրել հայ փաստաբաններին իրենց խորհին եղբայրական և գործընկերական մտահոգությունները՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և իրենց բարեկամ երկրում կհաստատվի խաղաղություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին