Անթալիայի օդանավակայանում ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Անթալիայի օդանավակայանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ, որոնք պետք է թռչեին Մոսկվա։ Telegram 360 ալիքի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքից առաջ առանց բացատրության Անթալիա-Մոսկվա չվերթից ավելի քան 20 ռուս ուղևորներ են հանել։ Ծեծկռտուքի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն, իրավապահ մարմիններն այժմ պարզում են դեպքի հանգամանքները։
Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, որոնք չեն կարողացել թռչել Ռուսաստան, վերադարձվել են հյուրանոց։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հարակից հրապարակումներ`
- Հարյուրավոր ռուսներ մնացել են Անթալիայի օդանավակայանում չվերթի ուշացման պատճառով
- Անթալիայում անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին
- Անթալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաիանայի ԱԳ նախարարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա