ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով Mir քարտեր ընդունելու համար
ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով ռուսական Mir վճարային համակարգից օգտվելու համար: «ՌԻԱ նովոստին» ներկայացրել է Yeni Şafak թերթի լուրը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուրբաթ օրը կարող է որոշում կայացնել երկրում ռուսական «Միր» քարտերի հետագա օգտագործման վերաբերյալ։
Միացյալ Նահանգները, որը չի վարանում միջամտել Անկարայի և Մոսկվայի հարաբերություններին, թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով ռուսական «Միր» վճարային համակարգից օգտվելու համար։
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի դիրքորոշումը, որը համապատասխանում է միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին, երկար տարիներ չի փոխվել և երեք բանկերը (Ziraat, Halk և Vakif), որոնց նախընտրում է Mir քարտից օգտվողների մեծամասնությունը, շարունակում են ընդունել դրանք։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- Ուկրաինայում կստեղծվի պատժամիջոցների քաղաքականության բյուրո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան