Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են
Սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած։ Նման որոշում է կայացարել Բարձրագույն դատական խորհուրդը։
Խորհուրդի էջում հրապարակված որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»։
Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ս. Չիչոյանը։
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը Դատավորների միության նախագահն էր. ընտրվել էր 2022թվականի հունվարի 14-ի Դատավորների միության ընդհանուր ժողովում։
Հարակից հրապարակումներ`
- Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը
- Ալեքսանդր Ազարյանը դիմել է միջազգային կառույցներին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը
- Ավետիք Իշխանյան. Արդյո՞ք Ալեքսանդր Ազարյանի ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին