Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը դժոխք է գլորվում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը «դժոխք է գլորվում», երկրին ուժեղ առաջնորդ է պետք, այլապես «այն չի գոյատևի»։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով «Fox News»-ին տված հարցազրույցին։
Հարցազրույցում նա նշել է, որ «արմատական փոփոխություններ» է տեսնում իր նախագահության ավարտից հետո:
«Մեր երկիրը դժոխք է գլորվում, մեր ազգը անկում է ապրում... Այս երկիրը անկարգության մեջ է։ Այնպես, ինչպես ապրում է հիմա, այն չի կարող գոյատևել»,- ասել է նախկին նախագահը։
Թրամփի կարծիքով՝ գործող նախագահ Ջո Բայդենը ցույց է տվել իր թուլությունը համաշխարհային ասպարեզում։ Ուստի Թրամփը կարծում է, որ այժմ ավելի քան երբևէ Միացյալ Նահանգներին ուժեղ նախագահ է պետք, որպեսզի գործ ունենա այնպիսի «խորաթափանց և խելացի» համաշխարհային առաջնորդների հետ, ինչպիսին, օրինակ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է։
«Կարևոր չէ՝ հանրապետական, թե դեմոկրատ, ես ուզում եմ ինչ-որ հզոր մեկին տեսնել։ Ես կնախընտրեի, որ նա անհավանական հաջողության հասնի, նույնիսկ եթե դա նշանակեր շատ ավելի ծանր նախընտրական արշավ և, հնարավոր է, նույնիսկ պարտություն», - հավելել Է Թրամփը։
Նախկին նախագահը չի հաստատել 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին ենթադրությունները, սակայն չի բացառել նման հնարավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան