Լեհաստանի դպրոցները պատրաստվում են ռադիոակտիվ ճառագայթման հաբեր բաժանել
Լեհաստանի դպրոցականներում պատրաստվում են կալիումի յոդի հաբեր բաժանել ռադիոակտիվ աղտոտման սպառնալիքի դեպքում։ Նշվում է, որ նման միջոցառումներ երկրում սկսել են մշակվել ուկրաինական իրադարձությունների պատճառով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ, այդ մասին հայտնում է Rzeczpospolita հրատարակությունը։
Այս դեղամիջոցը ճառագայթման տարածման դեպքում վահանաձև գեղձը պաշտպանում է յոդի ռադիոիզոտոպների կուտակումից։
Հրատարակման համաձայն՝ դպրոցի ղեկավարությունից կարող են պահանջվել երեխաներին դեղահաբեր բաժանել հնարավոր սպառնալիքի դեպքում։ Որոշ տնօրենների արդեն բացատրվել է, որ ճառագայթային տագնապի հայտարարումից հետո մոտ վեց ժամ ժամանակ կունենան դպրոցականների շրջանում այս դեղը բաժանելու համար։
Ինչպես հայտնել է Վարշավայի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Յակուբ Լեդուխովսկին, դեղահաբերը կբաժանվեն Մազովիայի նահանգապետի պաշտոնական որոշումից հետո։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, վարչակազմը արձանագրել է, որ ճառագայթային տագնապի վտանգը նվազագույն է։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը պատասխանել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին հարցին
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել միջուկային պատերազմը կանխելու համար
- Հռոմի պապ. Եվրոպայում հակամարտությունների պատճառով «միջուկային էսկալացիայի» վտանգ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան