Հնդկաստանի ԱԳՆ-ն Կանադայում գտնվող համաքաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զգուշություն
Հնդկաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը Կանադայում գտնվող քաղաքացիներին հորդորել է զգոն և զգույշ լինել՝ երկրում հանցագործությունների, աղանդավորական բռնությունների և հակահնդկական հարձակումների աճի պատճառով:Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ատելության հողի վրա հանցագործությունները, աղանդավորական բռնությունը և հակահնդկական գործողությունները կտրուկ աճել են Կանադայում: Արտաքին գործերի նախարարությունը, դեսպանատունը և Կանադայում գլխավոր հյուպատոսությունները քննարկել են այդ միջադեպերը Կանադայի իշխանությունների հետ և խնդրել նրանց հետաքննել այդ հանցագործությունները և ձեռնարկել համապատասխան միջոցներ:Կանադայում այս հանցագործությունների մեղավորները դեռ պատասխանատվության չենթարկվել»,-ասվում է ԱԳՆ կայքում:
ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Հնդկաստանի քաղաքացիներին և Կանադայում գտնվող հնդիկ ուսանողներին, ինչպես նաև նրանց, ովքեր մեկնում են այդ երկիր ճամփորդության և կրթության նպատակով, լինել զգույշ և զգոն։
Երկրի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել այն բանից հետո, երբ Տորոնտոյի հինդուական տաճարի պատերը ներկվել են հակահնդկական գրաֆիտիներով։ Հնդկական ծագումով կանադացի պատգամավոր Չանդրա Արյան ասել է, որ դրա համար պատասխանատու են «Խալիստան սիկհական պետության» ստեղծման համար անջատողական շարժման կանադացի կողմնակիցները, որոնք հանդես են գալիս Փենջաբ նահանգը Հնդկաստանից անջատման օգտին։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան և Դանիան կարգավորել են 1970-ականներից շարունակվող տարածքային վեճը
- 101-ամյա կանադացին կշարունակի աշխատանքը Տորոնտոյի օդանավակայանում
- Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն դրամա»
- Տորոնտոյում հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա