Պրահայում Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ խոսնակ
«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ»,-ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվականի հարցին, թե Թուրքիայի նախագահը հայտարարել է Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան