Փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն) զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ևս խոստովանում են (տե՛ս, օրինակ, ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթը), որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա։
Նորից եմ կրկնում. փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում (մի քանի օրով սփյուռքում եմ ու իմ աչքով տեսածն եմ ասում)։ Անհրաժեշտ է սակայն հեռացնել նրանց, որոնք ոչ միայն ունակ չեն այդ ռեսուրսը կառավարել, այլև չեն ուզում պայքարել։
Ուստի անհրաժեշտ է, որ այլևս ոչ լեգիտիմ հանդիսացող դե-ֆակտո իշխանության հեռացումը հանդիսանա լիարժեք ձևակերպված հանրային պահանջ։ Այստեղ ամեն մեկն ունի իր անելիքը։
Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է ստիպել, որ նրանք հեռանան, այլ փրկության տարբերակ Հայաստանը չունի․ Վարուժան Գեղամյան
- Թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն. Վարուժան Գեղամյան
- Հայաստանի դեմ իրական պատերազմ է.Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Ադրբեջանի նոր պատերազմը Հայաստանի դեմ. Ի՞նչ է պետք իմանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու