Արդյոք ախալքալաքցիները լքում են Ռուսաստանը
Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո այդ երկրում աշխատող ախալքալաքցիների շրջանում խուճապ չկա, պատճառն այն է, որ նրանցից շատերը կա՛մ Հայաստանի քաղաքացիներ են, կա՛մ լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ չեն ծառայել կամ հաշվառված չեն եղել Ռուսաստանում զինվորական ծառայության մեջ։ Այս մասին գրում է Jnews կայքը։
«Որևէ խուճապ չկա և մերոնք հետ չեն գնում: Չնայած արդեն վերադառնալու ժամանակն է, շուտով տուն կգնանք: Դեռ բոլորս աշխատում ենք, առանց այն էլ դժվար տարի էր: Մերոնք չեն վախենում. այն մարդիկ են, ովքեր չեն ծնվել այստեղ՝ Ռուսաստանի Դաշնությունում և չեն ծառայել բանակում: Իսկ մոբիլիզացիայով զորակոչում են նրանց, ովքեր արդեն ծառայել են և կոչում ունեն»,- ասել է ՌԴ քաղաքացիություն ունեցող Ախալքալաքի բնակիչը:
Սակայն այնտեղ ծնվածները, հեռացած ախալքալաքցիները, ովքեր չէին մտածում, որ երբևիցե Ռուսաստանից կվերադառնային հայրենիք, բոլորովին այլ վերաբերմունք ունեն մոբիլիզացիայի նկատմամբ, և հիմա փորձում են հետ ուղարկել իրենց որդիներին։
«Իհարկե, երեխաների համար վախենում ենք, ես ունեմ զորակոչիկ 18 տարեկան տղա, 19 տարեկան եղբորորդի: Տղաս անձնագիր չունի: Հենց որ ստանա, անմիջապես հետ կուղարկեմ Ախալքալաք»,- ասել է Ս.Մ.-ն:
Հարակից հրապարակումներ`
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան