Քաղաքացին ընկել է Աղստև գետը
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի կողմից քաղաքացին ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները քաղաքացի Ռ․ Ս․-ին դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու