Հնդկաստանում կայծակից ու ուժեղ անձրևից մեկ օրում 36 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վտանգավոր եղանակի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 36 մարդ, որից 12-ը կայծակի հարվածից։ The Guardian-ի փոխանցմամբ, Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում առնվազն 24 մարդ մահացել է անդադար անձրևներից տների փլուզման հետևանքով։
Ուրբաթ երեկոյան 15-ամյա Մուհամեդ Ուսմանը ընկերոջ հետ եղել է նրանց տանիքում։ Կայծակի հարվածից Ուսմանը տեղում մահացել է, ընկերը՝ Ազնան հիվանդանոց տէ տեղափոխվել։
«Հենց նրանք ոտք դրեցին տանիքին, կայծակ որոտաց։ Իմ որդին մահացավ»,-ասել է Ուսմանի հայրը՝ Մոհամմադ Այուբը:
Պաշտոնական տվյալներով, Հնդկաստանում վերջին 5 օրերի ընթացքում 39 մարդ է մահացել։ Սա իշխանություններին դրդել է պատրաստել նոր ուղեցույցներ, որոնք պարունակում են խորհուրդներ, թե ինչպես պաշտպանվել ամպրոպի ժամանակ: Հունիս-սեպտեմբեր ընկած շրջանում կայծակի հարվածները սովորական են Հնդկաստանի համար։
Անցած տարում Հնդկաստանում կայծակի հարվածների 34 տոկոս աճ է գրանցվել, ինչը հանգեցրել է մահվան դեպքերի ավելացման։ 2016 թվականին Հնդկաստանում գրանցել էր կայծակի հետևանքով մահվան 1. 489 դեպք, իսկ 2021-ին՝ 2.869 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին