Սիրիան կոչ է արել Թուրքիային ավելի լուրջ վերաբերվել ստանձնած պարտավորություններին
Սիրիան Աստանայի գործընթացը (Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ) կենսունակ է համարում, սակայն Անկարային կոչ է անում «ավելի լրջորեն» վերաբերվել այդ ձևաչափով ստանձնած պարտավորություններին։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադը։
«Մեր ընկերները՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը, շատ լավ գիտեն մեր կարիքները։ Նրանք միշտ պաշտպանել են մեր պահանջները. Իմ կարծիքով, նրանք կանգնած են ճիշտ կողմում, և Սիրիան աջակցում է Աստանայի գործընթացին։ Ինչո՞ւ, որովհետև սա միակ կենսունակ ձևաչափն է, որի շրջանակներում հաջողվել է հասնել իրական արդյունքների։ Շատ ձեռքբերումներ հնարավոր են դարձել Աստանայի գործընթացի շնորհիվ»,- ասել է Միքդադը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Նախարարի խոսքով՝ Սիրիան Անկարային կոչ է անում «ավելի լրջորեն վերաբերվել իր պարտավորությունների կատարմանն» այս ձևաչափի շրջանակներում։ «Սա միակ խնդիրն է, որին մենք բախվում ենք։ Կարծում ենք, որ մեր բարեկամների՝ ռուսների և իրանցիների ջանքերը ճիշտ ուղղությամբ են գործադրվում», - ասել է նախարարը։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը նաև գործակալությանը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ոչ մի հանդիպում չի ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, և ներկայումս երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար երկխոսություն իրականում չկա։
«Բանակցություններ չկան, շփումներ չկան, ոչինչ չկա՝ գոնե արտգործնախարարների մակարդակով»,- ընդգծել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան