Սիրիայի ափերի մոտ 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել
Լիբանանից 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել Սիրիայի ափերի մոտ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարար Մուհամեդ Հասան Գաբաշը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ 120 ներգաղթյալից 92-ը զոհվել են, 20 միգրանտ փրկվել է, իսկ մնացածներն անհետ կորած են։ Սիրիական իշխանությունները նշում են, որ այս պահին զոհվածների հարազատները փորձում են Լիբանանից հասնել Սիրիա՝ օգնելու հայտնաբերել դիերը։
Բոլոր փրկվածներն այժմ գտնվում են Տարտուս նավահանգստի ալ-Բազելի հիվանդանոցում։ Նրանցից ութը ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան