
Սուրեն Սարգսյան. Մեծ հաշվով կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Ի դեպ Ռուսաստանն ու Իրանը համարյա նույնաբովանդակ պատժամիջոցների են ենթարկվել: Այսինքն, մեծ հաշվով կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել, եթե առաջ խուսափում էինք պատժամիջոցների տակ հայտնվելուց»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին Ազգային Ժողովում մասնավորապես հայտարարել էր.
«Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին։ Բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի։ Սա կարող է թվալ հարց՝ պատրաստ չեն, իրենց գործն է, ուզում են պատրաստ լինեն, ուզում են պատրաստ չլինեն։
Բայց այս պատրաստ լինել և չլինելը իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսինքն, սովորաբեր զենք գնում են ինչի՞ համար։ Զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»։