Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի ներքին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
Գերմանիայի Դաշնային քրեական գրասենյակը (BKA) պնդում է, որ երկրի ներքին անվտանգությունը կարող է վտանգվել էներգետիկ ճգնաժամի և բարձր գնաճի պատճառով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Tagesspiegel-ին։
BKA-ն հայտնում է նաև իսլամիստների մասին, որոնք կոչ են անում օգտվել Ուկրաինայի ներկայիս իրավիճակից, Եվրոպայի անկայուն տնտեսական իրավիճակից և սկսել հարձակում գործել Գերմանիայի տնտեսական ենթակառուցվածքների վրա։
Գերատեսչությունը նաև մտավախություն ունի, որ երկրում կարող է ստեղծվել նույն իրավիճակը, ինչպես եղավ 2020 թվականին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ներդրված սահմանափակող միջոցառումների դեմ բողոքի ցույցերի դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Գործեք հիմա, այլապես սառնարանները դատարկ կմնան. Գերմանիայում խոսում են սննդի հնարավոր դեֆիցիտի մասին
- Գերմանիայում խնայում են էլեկտրաէներգիան. առևտրի կենտրոններում սկսել են անջատել շարժասանդուղքները
- Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին
- Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան