«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են գրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ևս պաշտոնից ազատման դիմում կգրի:
Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրան նշանակելու են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշնիկ Ներսիսյանի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Սրբուհի Գալյանից պարզել տեղեկությունը, ինչին ի պատասխան նա հայտնեց, թե. «Նման բան չկա»:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո համակարգում մեկը մյուսի հետևից ազատման դիմումներ են գրում: Երեկ էլ ազատման դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանը, ում հնարավոր ազատման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ ամիսներ առաջ: Նկատենք՝ ոլորտի մարդիկ ավելի շատ չեն ցանկանում աշխատել Վարդապետյանի հետ և այդ պատճառով են հեռանում, ինչպես նաև ազատման դիմումներ են գրում հենց նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա