Իրանի ԱԳ նախարարը Բայրամովին կրկին հիշեցրել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս մասին Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
ParsToday-ը գրում է,.
«Հանդիպմանն անդրադառնալով հարավային Կովկասում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին լուրերին ու ապացույցներին, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
Նա ասել է. «Իրանը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններրի միջոցով օգնել տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»։
Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրներին, ընդգծել է երկկողմ խորհրդակցությունների և համագործակցության անհրաժեշտությունը:
Հերքելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները, Բայրամովն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ ներտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերի արագ լուծման հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան