ԿՄԽԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ ԿՄԽԿ ներկայացուցիչները տեսակցել են հայերին, որոնք պահվում եմ սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ՝ սեպտեմբերի 23-ին։
«Տեսակցել ենք բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այցի շրջանակներում անձանց պահման պայմաններն են գնահատվել, առողջական վիճակը, հաստատվել է կապը՝ յուրաքանչյուրի ընտանիքի հետ»,- հայտնել է Ամատունին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան