ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով. Ռումինիայի նախագահ
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն հույսը դնում է երկու կողմերի դեէսկալացիայի վրա, հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ռումինիան, ինչպես և ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, բայց դեէսկալացիա պետք է լինի երկու կողմից։ Սա շատ լարված իրավիճակ է, և մենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, ակնհայտորեն գտնվում ենք հատուկ դրության մեջ, բայց մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- հայտարարել է Յոհաննիսը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նա նշել է, որ Ռումինիան պատրաստվում է ցանկացած սցենարի, սակայն հույսը դնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վրա։