Շարմազանով. Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ
ՀՀԿ-ական գործիչ Էդուրադ Շարազանովը գրում է.
«Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։
Ավելին. ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։
Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։
Մեր բոլոր նախազգուշացումներին,որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով ու բանակից 24 միլիոնիվ ազատվելու նախագիծ առաջարկելով։
Նիկոլը,խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Երբ ասեցինք՝ չի կարելի նման քայլի ցնալ, պատասխանեցին՝ միջանցք տալուց խուսափելու համար տվեցինք։
Բայց Ադրբեջանը և միջանցք ուզեց, և ագրեսիա իրականացրեց։
Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ։ Նա խաբել է ձեզ։
Հայտարարել է խաղաղության դարաշրջան, բայց հիմա պատերազմի «աչքալուսանք» է տալիս։
Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը պատերազմին պատրաստ լինելու համար։ Ոչինչ։
Նույնիսկ զենք չի կարողացել բերել բանակի համար։ Բայց շուտով կլսենք սուպերհայրենասիրական կոչեր ու նոր սարդարապատներ տալու ելույթներ Փաշինյանի կատարմամբ։
Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը։
Այս անգամ էլ մեղավոր կկարգվեն ռուսները,չեմ բացառում անվտանգության ու պաշտպանության համակարգերի բարձրաստիճան սպաները:
Շատերը կմոռանան, որ պատերազմը բերել է Նիկոլը։
Արդյունքում կդառնանք թուրքական վիլայեթացման ենթակա տարածք։
Եթե դեմ ենք սրան,ուրեմն բոլոր պետական, հոգևոր ու հասարակական առաջնորդներն ու ինստիտուտները, ինչպես նաև մտահոգ քաղաքացիները շտապ պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկեն /ձեռնարկենք/ այս սպասվող զուլումից խուսափելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան