«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն»
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած զինվորների ծնողները մտադիր են սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի 2-րդ տարելիցի օրը թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված են նրանց որդիների աճյունները։
Նրանք հանդես են եկել հայտարարություն-կոչով, որտեղ ասված է.
«Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. պայքարի կոչ
Հարգելի հայրենակիցներ,
Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։
Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։
Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև:
Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։
Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։
Աստված պահապան մեր հայրենիքին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 31-րդ տարդերաձի օրը կարմիրբերետավորները ուժով Եռաբլուրից հեռացրեցին, ոստիկանության բաժիներ տարան զոհվածների ծնողներին, որ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ կարողանան մուտք գործել այնտեղ, ծաղկպեսակներ դնել ու լուսանկարվել։
Տեղի ունեցածից հետո բազմաթիվ մարդիկ, քաղաքական, հասարկական գործիչներ, ՀԿ-ներ դատապարտեցին ոստիկանության գործողությունները՝ պահանջելով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ներ. Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի Վահե Ղազարյանին
- Թաթոյան. Բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին
- Ոստիկանություն. Ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են
- Էլինար Վարդանյան. Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Եռաբլուրում ծնողները հեռացրեցին Նիկոլ Փաշինյանի, պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները
- Մխիթար Գալեյանի հայր. Մտածում եմ՝ կարո՞ղ է արտաշիրիմում անեմ, վերցնեմ տղայիս ու այս երկրից գնամ
- Զոհված զինծառայողների՝ «Եռաբլուրից» բերման ենթարկված մայրերից 2-ն ունեն մարմնական վնասվածքներ. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան