Հավաքվել են մեր խելոքները, կարծում եմ՝ քարը փոսից կհանվի. գրականագետը՝ նախագահների հանդիպման մասին
«Ես մեծ հույսեր եմ կապում ՀՀ և Արցախի նախագահների հանդիպումների հետ, քանի որ ես երբևէ չեմ հիշում, որ նույն սեղանի շուրջ հավաքվեն հանրապետության համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անձինք», - այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Հայտնի է, որ ՀՀ և Արցախի նախագահները հարցերի լուծման իրենց անձնական մոտեցումն ունեն և դրանք հնարավորինս պետք է բերվեն մեկ ընդհանուր կաղապարի, հետո նոր հանդես գան իրենց գործունեության ծրագրով։ Կարծում եմ՝ սա այն ռեալ, իրական, ճշմարիտ հնարավորությունն է, որը ստեղծվել է և երկիրը կտանի փրկության ճանապարհով»,- նշեց նա։
Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ պետք է հակահարված տալ բոլոր այն ոտնձգություններին, որ այս հանդիպումները վարկաբեկելուն են ուղղված։ Ըստ նրա՝ տարբեր ԶԼՄ-ներով արդեն սկսել են «հին ու նոր» խառնել իրար։
«Ես ունեմ իմ համակրանքների և հակակրանքների աշխարհը։ Ես բոլոր այդ հինգ նախագահներից ոմանց համակրում եմ, ոմանց՝ ոչ, բայց ես գտնում եմ՝ այս նախագահները պատասխանատվության իրենց բաժինն ունեն, երբ դրված է երկրի և ժողովրդի լինել կամ չլինելու հարցը։ Նրանք պարտավոր են քաղաքական գործչից վերածվելու հայրենանվեր գործչի՝ ձեռք-ձեռքի տված երկիրն այս փոսից հանելու համար։ Հիմա հավաքվել են մեր խելոքները, խելացիները, կարծում եմ, որ քարը փոսից կհանվի»,- ընդգծեց գրականագետը։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Մեզ մոտ վտանգի զգացումն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրականում մոտալուտ է
- Աշոտյան. Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի կարևոր հանցագործներից մեկն է
- Փոխանակ հայ հանրությունը թափանցիկություն պահանջի այսօրվա իշխանություններից, չգիտես ինչու այն ակնկալում է նախկին նախագահների հանդիպումից․ Սենոր Հասրաթյան
- Մայր Աթոռ. ՀՀ և Արցախի նախկին նախագահները, Գարեգին Երկրորդը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան