Տաջիկստանի հետ բախումների հետևանքով Ղրղզստանում 62 մարդ է մահացել
Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև սահմանային բախումների հետևանքով Ղրղզստանի 62 քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է «Բելտա»-ն՝ հիշեցնելով, որ այդ երկրի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր 59 զոհի մասին։
Բացի այդ, 200 մարդ ստացել է տաբեր աստիճանի վնասվածքներ։
Բախումները սկսել են սեպտեմբերի 14-ին ու շարունակվել մինչև սեպտեմբերի 17-ը։ Տաջիկական կողմի տվյալներով, կրակոցների հետևանքով մահացել է այդ երկրի 40 քաղաքացի։
Սեպտեմբերի 19-ին երկու երկրները պայմանագիր են ստորագրել սահմաններից զորքերի հետքաշման ու խաղաղության հաստատման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտությունում 41 մարդու մահվան մասին
- ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է հղել
- Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսվել է դիմակայությունը
- Տաջիկստանի սահմանին տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 103-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան