«ԼՈՒՅՍ». Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով Հայաստանը 81-րդ հորիզոնականից նահանջել է 85-րդ հորիզոնական
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»։
Զեկույցի համաձայն՝
● 2019թ․-ի համեմատ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստի, Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։
● Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը՝ 2019թ․-ի 0.778-ի համեմատ 2021-ին նվազել և կազմել է 0.759։ Նվազումը պայմանավորված է առողջության և կենսամակարդակի բաղադրիչներով՝ կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3%-ով։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին:
● Շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2%-ով, իսկ աշխարհի միջինից` 21.5%-ով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարևաններից չի զիջում միայն Իրանին։
● Անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում Թուրքիայից և Վրաստանից հետո 3-րդն է։։
● Գենդերային զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է, զիջում է միայն Վրաստանին։
● Գենդերային անհավասարության ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է։
Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում Վրաստանից և Թուրքիայից հետո 3-րդն է։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Լույս». Բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից
- «Լույս». ՍԴ-ի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ
- «Լույս». Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա