Հայկական շոկոլադի և պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում շոկոլադի, հրուշակեղենի, ինչպես նաև պաղպաղակի արտադրությունը շարունակում է նվազել։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2022 թվականի հունվար-հուլիսին շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նվազել է 12.1%-ով՝ կազմելով 4 հազ. 249.8 տոննա։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4 836.9 տոննա շոկոլադ։
Տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների արտադրությունն էլ այս տարվա յոթ ամիսներին նվազել է 39.9%-ով` կազմելով 4 հազար 355.5 տոննա։
Ինչ վերաբերում է պաղպաղակի արտադրությանը, ապա հունվար-հուլիսին այն նվազել է 37.5%-ով։ Ըստ վիճակագրության՝ 2022 թ-ի յոթ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6 847.0 լիտր պաղպաղակ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 10 952.1 լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին