Քաշը կորցնելու համար լավագույն հինգ բանջարեղենն՝ ըստ մասնագետի
Նիհարելու համար հարկավոր է ուտել ոչ օսլա պարունակող բանջարեղեն, ասում է բժիշկ Ժոզեֆ Սենտ Պիերը։
Health News Hub-ի հոդվածում նա ներկայացրել է նիհարելու համար ամենաօգտակար բանջարեղենի հնգյակը:
Սենտ Պիեռը բացատրել է, որ օսլա պարունակող բանջարեղենները, ինչպիսիք են կարտոֆիլը, եգիպտացորենը, դդումը և ոլոռը, նույնպես օգտակար են առողջության համար: Այնուամենայնիվ, նրանք, որոնք ցանկանում են նիհարել, ավելի լավ է ընտրել ոչ օսլա պարունակող բանջարեղեն, քանի որ դրանք ավելի քիչ կալորիաներ և ածխաջրեր են պարունակում։
Բժիշկն ամենաօգտակարը համարում է C վիտամինով հարուստ ցուկկինը, օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող բրյուսելյան կաղամբը, կալիումով, մագնեզիումով, B և K խմբի վիտամիններով հագեցած սպանախը։ Մասնագետն առաջարկել է սննդակարգում ավելացնել նաև վարունգը, քանի որ այն պարունակում է շատ հեղուկ, բջջանյութ և կալիում, ինչպես նաև ծաղկակաղամբ։