Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին ընտրվել է Սենատի անդամ, իսկ Ջինա Լոլոբրիջիդան՝ ոչ
Իտալիայի նախկին վարչապետ, Forza Italia կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրվել է Սենատի անդամ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իտալիայի ՆԳՆ տվյալներին։
Նշվում է, որ 85-ամյա քաղաքական գործիչը հաղթել է Մոնզայի (Լոմբարդիայի շրջան) միամանդատ ընտրատարածքում։
Իտալիայի ՆԳՆ հրապարակած վերջնական տվյալներից պարզ է դառնում, որ իտալացի հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո չի գնալու նոր գումարման խորհրդարան։
Արդյունքների համաձայն՝ 95-ամյա դերասանուհին, ով Սենատի (վերին պալատ) թեկնածությունն առաջադրել է «Ինքնիշխան և Ժողովրդական Իտալիա» կուսակցությունից, Լացիոյի մետրոպոլիայի ընտրատարածքներից մեկում ստացել է 1%-ից մի փոքր ավելին։ Ինչպես հիշեցնում է ANSA գործակալությունը, 1999 թվականին նա նույնպես ձախողվել էր խորհրդարանական ընտրություններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի ՆԳՆ-ն պաշտոնապես հաստատել է ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի հաղթանակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա