ԵՄ-ում առաջարկել են արգելել սմարթֆոնների արտահանումը Ռուսաստան
Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթով կարող են արգելել մի շարք ապրանքների, այդ թվում՝ սմարթֆոնների, ռադիոտեղորոշիչ սարքերի, լազերային սարքավորումների արտահանումը, ինչպես նաև ռուս հաճախորդներին ՏՏ ծառայությունների մատուցումը Ռուսաստան: Այս մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով Բրյուսելում տարածված փաստաթուղթը։
«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, ԵՄ-ն առաջարկել է արգելել Եվրոպայից և ԱՄՆ-ից կանխիկ թղթադրամների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, անշարժ գույք վաճառել ռուսներին և արգելել լոբբիստական ընկերությունների կամ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք գրանցված են ԵՄ-ում։
Բացի այդ, առաջարկը տարածվում է ռուսական հեռուստաալիքների արգելքի և լրատվական ռեսուրսների կայքերին հասանելիության սահմանափակման վրա:
Պատժամիջոցների ընդլայնման առաջարկը համատեղ փաստաթղթում կազմել են Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Իռլանդիան։
Ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ն հայտնել էր, որ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է ընդունվել սեպտեմբերի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը թուրքական բանկերին սպառնում է պատժամիջոցներով Mir քարտեր ընդունելու համար
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին