Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոնին արժանացել է առաջին մրցանակի
Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական կոլեկտիվներ։ Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
Փառատոնին մասնակցությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ։
Նշենք, որ փառատոնն անցկացվում էր 41-րդ անգամ և տեղի էր ունենում սեպտեմբերի 21-25-ը։