Եվս մեկ քաղաքական ուժ հայտարարեց Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
«Ազգային առաջընթացը» հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ակնհայտ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են սևերի և սպիտակների միջև «պայքարի», ինչպես դա տեղի է ունեցել 2018թ-ից ի վեր բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե ԱԺ-ի և թե Երևանի ավագանու։
Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և Երևանի ավագանու կառավարող թիմը ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրագործումը։ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե ներկա իշխանությունների օրոք, թե նախկինների վերադարձի դեպքում։
Ակնհայտ է նաև, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։
Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»:
Հիշեցնենք, որ այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է ՔՊ-ն, թեկնածուն Տիգրան Ավինյանն է, «Ուժը հայրենյաց»-ը, թեկնածուն Նատալյա Ռոտենբերգն է, Եվրոպական կուսակցությունը, թեկնածուն Ռուբեն Հախվերդյանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին