Էրդողանը կրկին առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի նպատակն է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը և հասնել կայուն հրադադարի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր նպատակն է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը՝ կայուն հրադադարի հասնելու համար»,- ասել է Էրդողանը երկուշաբթի կառավարության նիստից հետո։
Թուրքիայի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին և Զելենսկիին՝ Մոսկվայի և Կիևի միջև ռազմագերիների փոխանակման համար։
Հարակից հրապարակումներ`
- ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է մոտ 30 զոհ և 250 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան