Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
«Մենք ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլ Փաշինյանը, Նիկոլը և գուցե մի երկու-երեք հոգի, որ գիտեն ողջ ճշմարտությունը, մենք չգիտենք, թե ինչ է պահանջվում Հայաստանից»,-ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, լուծումներ գտնելու համար պետք է վստահություն առաջացնեն, որպեսզի գործը գլուխ գա։
«Բոլոր լուծումներն էլ վատն են, իմ առաջարկն է, դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով, Փաշինյանը վախենում է ստորագրել փաստաթուղթ, որովհետև ինչ էլ ստորագրի, ըստ նրա, որակելու են թուրք ու դավաճան։
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել այս որոշման համար, դրա համար բացարձակ անկեղծություն է պահանջվում, պետք է մի կողմ թողնել կուսակցական, կարիերիստական մղումները։ Ես չեմ վախենում պատասխանատվությունից»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին