Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում
Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը:
«Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»,-ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։
Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում:
Նրա խոսքերով՝ իրենց մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Էգեյան ծովի կղզիների վրա Հունաստանի ինքնիշխանությունը վիճարկման ենթակա թեմա չէ․ Բորել
- Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Փորձագետ
- Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը Էրդողանի մեղքով կարող է վերածվել պատերազմի
- Թուրքիան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Էգեյան ծովում Հունաստանի գործողությունների մասով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան