Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Արդեն մի քանի ամիս է, սկսած Ջավախքի Վաչիան գյուղից մինչև Կարծախի մաքսային անցակետ բեռնատարների կիլոմետրանոց շարասյունը չի վերջանում: Jnews-ը գրում, է որ դրա պատճառով մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսական տեխնիկան դաշտ տանել:
Ջավախքում կարոտֆիլի բերքահավաքի շրջանն է: Ախալքալաքի Վաչիան գյուղից մինչև Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին շուրջ 10 գյուղ կա: Այդ գյուղերի բնակիչները բողոքում են, որ բեռնատարների շարասյունը խոչընդոտում է գյուղատնտեսական տեխնիկայի անարգել տեղաշարժին, այդպիսով ավելի բարդացնելով առանց այն էլ իրենց դժվարին աշխատանքը:
«Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ ճանապարհին գնում ենք և բեռնատարն ընդառաջ է գալիս, տեսանելիությունը շատ ցածր է, ստիպված պետք է հետ գնանք և ճանապարհից դուրս կանգնելու տեղ փնտրենք: Գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում այս խնդիրը էլ ավելի բարդ է», – Jnews-ի հետ զրույցում ասաց Սուլդայի բնակիչներից մեկը:
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են: Գյուղացիները բողոքում են, որ վարորդները աղտոտում են շրջակա միջավայրը։
«Այս ճանապարհն ու բեռնատարները մեզ համար դարձան ողբերգություն, երբ պետք է վերջանա, մտածում եմ, որ չի էլ վերջանալու: Հիմա այս տաք եղանականերին, չոր գետնին այսքան դժվար է քաղաք կամ դաշտ հասնելը, ձմռանն ինչ է լինելու: Ես ամեն օր գնում Վաչիան գյուղից խմելու ջուր բերելու, պատկերացնում ենք ձյան և տեղումների ժամանակ ինչ վիճակ կլինի», – ասել է Սուլդա գյուղի մեկ այլ բնակիչԼ
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16%, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
Հարակից հրապարակումներ`
- Բեռնատարների խցանումը՝ Կարծախից Ախալքալաք
- Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին
- Ջավախքում իրարանցում է առաջացրել Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխելու լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները