ՌԴ-ում մոբիլիզացման ենթակա քաղաքացին կրակել է զինկոմիսարիատի ղեկավարի վրա
Ուստ-Իլիմսկում քաղաքի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Էլիսեևի վրա կրակողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ այդ քայլին դիմել է տեղի 25-ամյա բնակիչ Ռուսլան Զինինը։ Լուրը հայտնում է Baza-ն։
Հաղորդվում է, որ Ուստ-Իլիմսկի զինվորական կոմիսարի վրա կրակ բացելուց առաջ Զինինը ասել է. «Այժմ մենք բոլորս տուն կգնանք»։
Նշվում է, որ 25-ամյա Զինինը պետք է մոբիլիզացվեր այսօր։
Տուժած Էլիսեևն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն ատրճանակից կրակել է Ուստ-Իլիմսկի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Էլիսեևի աշխատավայրում։ Ականատեսների վկայությամբ՝ իրավախախտը մտել է շենք, ասել՝ «ոչ ոք չի կռվի» և կրակել է սղոցված որսորդական հրացանից։
Հարակից հրապարակումներ`
- Չորս օրում հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30․5 հա խոտածածկ տարածքում բռնկված հրդեհները
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- ՌԴ-ում մոբիլիզացված զինծառայողն նվազագույնը 1 մլն դրամ ավել կվճարվի, քան 44-օրյա պատերազմին մոբիլիզացվածը
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի կոչից հետո Չինաստանը բանակցությունների կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին