
Սեպտեմբերի 27-ին,ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվելու է Լռության րոպե
Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:
Սեպտեմբերի 27-ին,ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվելու է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
«Խնդրում ենք վարորդներին, քաղաքացիներին հոտնկայս հարգանքի տուրք մատուցել »,-նշված է հաղորդագրության մեջ: