13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր
«Պարոն Պապիկյան, ուղիղ 13 օր է՝ ոչ մի լուր չունեմ իմ երեխայից և նրա հետ եղած մյուս զինվորներից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում»,-Պաշտպանության նախարարությաՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը:
Նրա խոսքով, 13-օր է Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր, բայց նրանց օգնելու, տարհանելու համար գործողություններ չեն արվում:
«Ոչ մի նախաձեռնություն չի գործադրվել, որպեսզի վիրավորներին ժամանակին հանեինք: Եթե այն արվեր՝ հիմա երեխաները փրկված կլինեին»,-ասաց զինծառայողի հայրը:
Սերժիկ Ղազարյանը ճշտեց, որ խոսքը Վերին Շորժայի հարակից ձորակի մասին է, որտեղ եղել են զոհեր ու վիրավորներ:
«13 օրում գելերը, աղվեսները հոշատած կլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք, բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վերին Շորժայի այդ հատվածն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բայց հայկական կողմից գործողություն չի եղել դիրքերը հետ վերցնելու համար, դիրքապահներին էլ նահանջի հրաման չի տրվել, որպեսզի շատ գերիներ, զոհեր չունենային:
Զինծառայողի հայրը հավաստիացրեց, որ այդ հատվածում որոնողական աշխտանքներ չեն տարվում:
«Տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերն այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարվա՞ծ է, զոհվա՞ծ, թե՞ կորած»,-հայտարարեց Սերյոժա Ղազարյանի հայրը և վստահեցրեց որ ՊՆ-ի կողմից միջոցներ չձեռնարկելու դեպքում ծնողները կդիմեն այլ քայլերի:
Բողոքի ակցիա կազմակերպած սեպտեմբերի13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների ծնաղների մի մասն այս պահին գտնվում են ՊՆ-ի շենքում:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- ԿԽՄԿ. Հայաստանում անհայտ կորածների ընտանիքները սպասում են իրենց հարազատների մասին նորությունների
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ